Մեր անդամներն են՝ Եվրոպայում գործող եկեղեցիները, հասարակական բարեգործական և սոցիալական կազմակերպությունները և բարեգործական ընկերությունները, որոնցում արմատացած են քրիստոնեական հավատքը՝ ռեֆորմիստական, անգլիկան և ուղղափառ եկեղեցիների ավանդույթներով:
Ամեն օր կանոնավոր կերպով մեր անդամներն աջակցում են աղքատության մեջ գտնվող մարդկանց (անտուն և գործազուրկ մարդկանց, ապաստան փնտրողներին և գաղթականներին, գնչուներին և այլոց), ինչպես նաև հաշմանդամություն ունեցող մարդկանց (տարեց մարդիկ, ովքեր գտնվում են ուրիշի խնամակալության տակ, ֆիզիկական և հոգեկան խանգարումներ ունեցող մարդիկ և այլն): Նրանք նաև ներկայացնում և պաշտպանում են իրենց հիմնարար իրավունքները՝ եվրոպական, ազգային և տեղական մակարդակներով:
Անդամակցության հայտ
Եթե դուք հանդիսանում եք Եվրոպայում գործող դիակոնային գործունեություն ծավալող Եկեղեցի կամ քրիստոնեական ՀԿ և ցանկանում եք դիմել անդամակցության համար, ապա խնդրում ենք լրացնել Անդամակցության հայտի ձևը:
Լրացուցիչ տեղեկությունների համար կամ հարցերի դեպքում խնդրում ենք կապվել Antonio La Mantia հետ: