Eurodiaconia-ն եկեղեցիների և քրիստոնեական հասարակական կազմակերպություններ (ՀԿ-ների) եվրոպական ցանց է, որը սոցիալական և առողջապահական ծառայություններ է մատուցում և քարոզում է սոցիալական արդարություն:

Մեր կազմակերպությունն իր անդամներով ներկայացնում է 32 երկրներում գործող 49 տեղային և տարածաշրջանային կազմակերպությունների կարիքները և բացառիկ փորձառությունները:

Diakonia բառը հունարենից նշանակում է ծառայություն, իսկ աստվածաշնչյան իմաստով այն նշանակում է ծառայություն կարիքավորների համար և նրանց հետ:

Համառոտ պատմություն

Դիակոնայի աշխատանքը հիմնված է քրիստոնեական հավատքի վրա՝ նվիրված սոցիալակ անարդարությանը և սոցիալական ծառայությունների մատուցմանը, որն ունի շատ երկար պատմություն և ավանդաբար ծնունդ է առել Եկեղեցուց: Սակայն վերջին տարիներին առաջացան նաև անկախ կամ եկեղեցական գործունեության հետ առնչվող ՀԿ-ներ, որոնք աշխատում են միևնույն ավանդույթով:

1995թ.-ին մի քանի եվրոպական դիակոնային կազմակերպություններ որոշեցին կազմավորել ցանց, որը կզբաղվեր Եվրոպական Միության խնդիրներով և քաղաքականությամբ, ինչպես նաև վերջինիս՝ դիակոնային կազմակերպությունների վրա ունեցած ազդեցությամբ:

Eurodiaconia-ն պատշաճ կերպով կազմավորվեց և գրանցվեց 1997թ-ին Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում՝ որպես հասարակական կազմակերպություն: 2008թ.-ին այն տեղափոխվեց Բելգիա՝ գրանցվելով որպես Association Internationale Sans But Lucratif  (այսինքն՝ ոչ առևտրային միջազգային կազմակերպություն): :